01:21  ,  27 օգոստոսի, 2015

Sinquefield Cup. Լեւոն Արոնյանը տարավ երկրորդ հաղթանակը

ԱՄՆ-ում ընթացող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով առավելության հասավ ամերիկացի Ուեսլի Սոյի նկատմամբ՝ տանելով երկրորդ հաղթանակն այս մրցաշարում: Լեւոն Արոնյանը վաստակեց 3 միավոր եւ կիսում է առաջին տեղը բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ, որը սեւերով ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Կեսական միավոր են հետ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն ու հոլանդացի Անիշ Գիրին: Նրանք չորրորդ տուրում կիսեցին միավորը:

Sinquefield Cup-2015, չորրորդ տուր

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0:1

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5:0.5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 0.5:0.5

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով