20:34  ,  26 օգոստոսի, 2015

Եվգենի Լովչեւ. Օզբիլիսը դժգոհ էր եւ պատրաստ չէր

Արաս Օզբիլիսը պատրաստ չէր դուրս գալ «Ամկարի» դեմ, ասել է «Սպարտակի» նախկին խաղացող Եվգենի Լովչեւը՝ խոսելով Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրի հանդիպման մասին։ Մոսկվայի «Սպարտակը» Պերմում հյուրընկալվել էր «Ամկարին»։

«Պերմում Մովսիսյանի գոլն ամեն ինչ փոխեց։ Դրանից հետո «Սպարտակը» գցեց տեմպը։ Իսկ երկրորդ խաղակեսում ավելի վատ ստացվեց։ Փոխարինման դուրս եկած Պարշիվլյուկը, Ռոմուլոն եւ Օզբիլիսը փչացրին խաղը։ Օզբիլիսը դժգոհ դուրս եկավ խաղադաշտ։ Նա ցանկանում է հեռանալ։ Ալենիչեւը նրան տվեց շանս, բայց խաղացողը պատրաստ չէր»,- Լովչեւի խոսքը մեջբերում է sovsport-ը։

Հիշեցնենք, «Սպարտակը» հյուրընկալվելիս հաղթել է 3։1 հաշվով, մոսկովյան թիմի առաջին գնդակը խփել էր Յուրա Մովսիսյանը։ 73-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Օզբիլիսն անցկացրեց առաջին հանդիպումը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում