13:34  ,  22 օգոստոսի, 2015

Լեգենդար Մայքլ Ջորդանը կստանա 8,9 միլիոն դոլար իր անունն ապօրինի օգտագործելու համար

Լեգենդար բասկետբոլիստ, կրկնակի օլիմպիական չեմպիոն, NBA-ի վեցակի չեմպիոն Մայքլ Ջորդանը դատարանի որոշմամբ, սուպերմարկետների ցանցից կստանա 8,9 միլիոն դոլար իր անունը գովազդային արշավում ապօրինի օգտագործելու համար, հաղորդում է ESPN-ը:

2009-ին սուպերմարկետների ցանցը Sports Illustrated-ում գովազդ էր տեղադրել Ջորդանի անունով՝ չունենալով թույլտվություն նախկին մարզիկից:

Փաստաբանները Ջորդանի անվան օգտագործումը գնահատել էին 126 միլիոն դոլար, սակայն նախկին բասկետբոլիստը պահանջել էր 10 միլիոն դոլար:

Մայքլ Ջորդանն այժմ NBA-ի «Շարլոթ Հորնեթս» ակումբի սեփականատերն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում