19:09  ,  19 օգոստոսի, 2015

Բեռնարդ Հոփքինս. Ինձ գայթակղում է Արթուր Աբրահամի հետ մենամարտելու հնարավորությունը

Արթուր Աբրահամն ուժեղ տղա է եւ ունի հայտնի անուն, ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Բեռնարդ Հոփքինսը, որը ցանկանում է մենամարտել երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնն է։

«Ես չեմ հեռացել։ Ցանկանում եմ հասնել եւս մեկ պատմական նվաճման։ Ժամանակին ես բաց թողեցի երկրորդ միջին քաշը եւ 160 ֆունտից տեղափոխվեցի 175 ֆունտ քաշային կարգ։ Այն ժամանակ ինձ ասում էին, որ ես խելագար եմ։

Երկրորդ միջին քաշային կարգում ես տեսնում եմ Արթուր Աբրահամին։ Նա ունի ամենածանր պաշտպանություններից մեկը։ Ինձ գայթակղում է այդ մենամարտի հնարավորությունը։ Այժմ մենք աշխատում ենք այդ մենամարտի դետալների վրա»,- Հոփքինսի խոսքը մեջբերում է BoxingScene-ը։

Հոփկինսը հույս ունի Աբրահամի հետ մենամարտել հունվարին, երբ կնշի ծննդյան 51-րդ տարեդարձը։ Ամերիկացի բռնցքամարտիկը պատրաստ է մենամարտն անցկացնել նաեւ Եվրոպայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում