TVGOLO վիդեոպորտալի ավանդական քվեարկության արդյունքում առաջին անգամ շաբաթվա լավագույն գոլերի տասնյակում հաղթել է հայ ֆուտբոլիստի գոլը։
Հայաստանի ազգային հավաքականի ռմբարկու Գեւորգ Ղազարյանի կրնկով գոլը Ղազախստանի հավաքականի դարպասը հավաքել է առավելագույն ձայն եւ առաջ է անցել Լուիշ Ֆիգուի գոլից։
Գեւորգ Ղազարյանի գոլի օգտին քվեարկել է այցելուների 28,71 տոկոսը (5964), Լուիշ Ֆիգուի գոլի օգտին՝ 28,4 տոկոսը (5899)։ Երրորդ տեղում Քարիմ Բենզեման է։ Տասնյակում տեղ է գտել նաեւ Լիոնել Մեսիի գոլը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում