15:58  ,  5 օգոստոսի, 2015

Ալվարո Մորատան վնասվածք է ստացել

Թուրինի «Յուվենտուսի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան վնասվածք է ստացել եւ բաց կթողնի մոտ մեկ ամիս, հաղորդում է իտալական ակումբի կայքը։

Օգոստոսի 4-ին կայացած մարզման ժամանակ Մորատան ստացել է սրունքի մկանի վնասվածք։ 22-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի Իտալիայի առաջնությանը մեկնարկը։ Առաջին տուրը օգոստոսի 23-ին է։ «Յուվենտուսը» կընդունի «Ուդինեզեին»։

Հիշեցնենք, որ իսպանական մամուլի տվյալներով, Մադրիդի «Ռեալը» ցանկանում է վերադարձնել Ալվարո Մորատային, որն անցած ամռանն է Արքայական ակումբից 22 միլիոն եվրոյով տեղափոխվել իտալական ակումբ, սակայն պայմանագրում նշված է, որ «Ռեալն» իրավունք ունի այս ամռանը 30 միլիոն եվրոյով հետ գնել Մորատայի տրանսֆերը կամ 35 միլիոնով՝ հաջորդ ամռանը:

Եթե ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման «Ռեալից» տեղափոխվի Լոնդոնի «Արսենալ», ապա Մորատայի վերադարձը կդառնա իրատեսական:

Անցած մրցաշրջանում Մորատան 46 խաղում խփել է 15 գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում