15:42  ,  5 օգոստոսի, 2015

Գվարդիոլան 22 վայրկյան չի փոխել դեմքի տարօրինակ արտահայտությունը

Մյունխենի ընթացող Audi Cup ընկերական մրցաշարին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ուշադրություն է գրավել «Բավարիայի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, որը «Ռեալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի պատասխանի ժամանակ 22 վայրկյան չի փոխել դեմքի տարօրինակ արտահայտությունը։

«Բավարիան» ու «Ռեալը» կհանդիպեն մրցաշարի եզրափակիչում։ Մադրիդյան թիմը 2։0 հաշվով հաղթել էր Լոնդոնի «Տոտենհեմին», «Բավարիան» 3։0 հաշվով ուժեղ էր իտալական «Միլանից»։

«Ռեալ» - «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում