12:23  ,  5 օգոստոսի, 2015

Ռոման Բերեզովսկին 41 տարեկան է

Ռոման Բերեզովսկին օգոստոսի 5-ին դարձավ 41 տարեկան: Նրան շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան.

«Այսօր իր ծննդյան 41-ամյակն է նշում Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայկական ֆուտբոլի բազմահազար երկրպագուների անունից շնորհավորում է Բերեզովսկուն, մաղթում քաջ առողջություն եւ բազմաթիվ հաջողություններ ֆուտբոլային հետագա գործունեության ընթացքում»:

Հիշեցնենք, որ Ռոման Բերեզովսկին մարզչական գործունեության է անցել Մոսկվայի «Դինամոյում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում