09:44  ,  5 օգոստոսի, 2015

Ռուսլան Կորյան. Ասիական Չեմպիոնների լիգայի մակարդակը շատ բարձր է

Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը մեկնաբանել է Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայի (Առաջին դիվիզիոն) 5-րդ տուրում «Բալթիկայի» հետ 2:2 հաշվով ավարտված հանդիպումը եւ խոսել է կարիերայի ուզբեկական փուլի մասին: 28-ամյա ֆուտբոլիստը Տաշքենդի «Լոկոմոտիվից» է վերադարձել ռուսական թիմ: Կորյանը գնդակ է խփել «Բալթիկայի» դարպասը:

«Երկրպագուների համար իդեալան խաղ էր, եղան շատ գոլեր: Բայց մենք հիասթափված ենք արդյունքից: Երկու անգամ առջեւում էինք եւ պահեր ունեինք 2:2 հաշվի ժամանակ: Մրցավարն էլ չնշանակեց ակնհայտ 11 մետրանոցը: Հոգեբանական ճնշված վիճակում ենք:

Ուզբեկստանում ամեն ինչ սպեցիֆիկ է: Չեմ թաքցնում, որ Թաշքենդի «Լոկոմոտիվ» էի մեկնում Ասիայի Չեմպիոնների լիգային մասնակցելու նպատակով: Բայց թիմը խմբից դուրս չեկավ՝ գրավելով երրորդ տեղը: Այդ մրցաշարի մակարդակը շատ բարձր է: Մրցաշարից դուրս մնալուց հետո Թաշքենդում մնալու իմաստը կորավ: Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի մակարդակը ավելի բարձր է, քան Ուզբեկստանի առաջնությանը»,- Կորյանի խոսքը մեջբերում է sportbox.ru-ն:

Հիշեցնենք, որ Կորյանը նորամուտը Հայաստանի հավաքականում նշել է մարտի 29-ին կայացած Ալբանիայի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի արտագնա խաղում: Հայաստանի հավաքականը պարտվեց 1:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս