21:12  ,  4 օգոստոսի, 2015

«Բորուսիայի» տնօրեն. «Բավարիայում» Կլոպի մոտ ամեն ինչ կստացվի

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն վստահ է, որ թիմի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է մեծ հաջողությունների հասնել Մյունխենի «Բավարիայում»։

«Կլոպը թիվ մեկ թեկնածու է յուրաքանչյուր առաջատար ակումբի համար։ «Բավարիայում» Կլոպի մոտ ամեն ինչ կստացվի։ Այդ ակումբում չի կարելի վատ աշխատել։ Կլոպի հետ մեր ընկերական հարաբերությունները դրանից չեն տուժի»,- Վատցկեի խոսքը մեջբերում է RP-online-ը։

Կլոպի գլխավորությամբ «Բորուսիան» դարձել է Գերմանիայի կրկնակի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից։ Կլոպին դորտմունդյան թիմում փոխարինել է Թոմաս Տուխելը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով