«Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը շնորհավորել է Յուրա Մովսիսյանին Կազանի «Ռուբինին» խփած գոլի կապակցությամբ։
«Հրաշալի հաղթանակ։ Ծննդյանդ օրվա հրաշալի նվեր»,- Ինստագրամում գրել է Օզբիլիսը։
Հիշեցնենք, որ «Սպարտակը» հաղթել է Մովսիսյանի գոլի շնորհիվ՝ 1։0։ Նախորդ օրը հայ ֆուտբոլիստը նշում էր ծննդյան 28-րդ տարեդարձը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում