16:01  ,  4 օգոստոսի, 2015

Համահայկական խաղեր. Ֆոտոռեպորտաժ լողի մրցաշարից

Համահայկական 6-րդ ամառային մարզական խաղերում մեկնարկել է լողի մրցաշարը, որն անցկացվում է Երեւանի Gold's Gym ակումբի օլիմպիական լողավազանում։

Լող մրցաշարի ծրագրում ընդգրկված է 24 մարզաոճ` 12 կանանց եւ 12 տղամարդկանց: 

Կանայք`ազատ ոճ - 50մ եւ 100մ, բրաս – 50մ եւ 100մ, փոխանցումալող ազատ ոճով – 4 x 50մ եւ 4 x 100մ, փոխանցումալող համակցված - 4 x 100մ, բատերֆլայ - 50մ եւ 100մ, թիկնալող - 50մ եւ 100մ, համալիր – 200 մ

Տղամարդիկ` ազատ ոճ - 50մ եւ 100մ, բրաս – 50մ եւ 100մ, փոխանցումալող ազատ ոճով – 4 x 50մ եւ 4 x 100մ, փոխանցումալող համակցված - 4 x 100մ, բատերֆլայ - 50մ եւ 100մ, թիկնալող - 50մ եւ 100մ, համալիր – 200 մ։

Լողի մրցաշարը կավարտվի օգոստոսի 5-ին։

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում