15:31  ,  4 օգոստոսի, 2015

Մասկերանոն՝ «Բարսելոնայի» փոխավագ

«Բարսելոնայի» արգենտինացի կիսապաշտպան Խավյեր Մասկերանոն դարձել է կատալոնական ակումբի երրորդ փոխավագը, հաղորդում է AS-ը։ Այդ մասին հայտարարվել է «Բարսելոնայի» հերթական մարզման ժամանակ։

Չավիի հեռանալուց հետո թիմի ավագը Անդրես Ինյեստան է, առաջին փոխավագը Լիոնել Մեսին է, երկրորդ փոխավագը՝ Սերխիո Բուսկետսը։

Օգոստոսի 11-ին «Բարսելոնան» «Սեւիլիայի» հետ կվիճարկի Եվրոպայի Սուպերգավաթը, իսկ օգոստոսի 14-ին եւ 17-ին Բիլբաոյի «Աթլետիկի» հետ կանցկացնի Իսպանիայի Սուպերգավաթի երկու հանդիպումները։ Իսպանիայի առաջնության առաջին տուրում «Բարսելոնան» օգոստոսի 23-ին կխաղա դարձյալ «Աթլետիկի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում