14:17  ,  4 օգոստոսի, 2015

«Մանչեսթեր Յունայթեդը» երկու անգամ 100 միլիոն ֆունտ է առաջարկել Բեյլի համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» այս ամռանն արդեն երկու անգամ 100 միլիոն ֆունտ ստերլինգ է առաջարկել Մադրիդի «Ռեալին» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի համար, հաղորդում է The Sun-ը։ «Մանչեսթեր Յունայթեդը» փորձել է գործարքում ներառել Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեային, նրա տրանսֆերի համար պահանջելով 40 միլիոն ֆունտ ստերլինգ։ Արքայական ակումբը չի ցանկանում ընդառաջել եւ ցանկանում է ամեն գնով ձեռք բերել Դե Խեային։

Գարեթ Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել 2013-ին Լոնդոնի «Տոտենհեմից»։ Ոչ պաշտոնական տվյալներով, նրա տրանսֆերն ամենաթանկն է պատմության մեջ՝ 120 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում