13:53  ,  4 օգոստոսի, 2015

ՈւԵՖԱ-ն ալբանական թիմին գրանցեց տեխնիկական պարտություն

ՈւԵՖԱ-ի որոշմամբ, ալբանական «Կուկեշի» ակումբին գրանցվել է տեխնիական պարտություն (0։3) լեհական «Լեգիայի» հետ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում, որը կայացել էր Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։ Հանդիպումը դադարեցվել էր 51-րդ րոպեին, երբ ալբանացի ֆանատները տրիբունայից քարով խփել էին լեհական թիմի կիսապաշտպան Օնդրեյ Դուդայի գլխին։

Ալբանական ակումբը տուգանվել է 70 հազար եվրոյով եւ եվրագավաթային երկու հանդիպում կանցկացնի դատարկ տրիբունաներով։

«Լեգիա» - «Կուկեշի» պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 6-ին Վարշավայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս