13:21  ,  4 օգոստոսի, 2015

ԱՊԼ-ի ակումբներն արդեն ծախսել են կես միլիարդ ֆունտ ստերլինգ

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմյեր լիգայի ակումբներն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ արդեն կատարել են կես միլիարդ ֆունտ ստերլինգի գործարքներ, հաղորդում է BBC-ն:

Անցած ամռան ամբողջ տրանսֆերային փուլի ընթացքում թիմերը ծախսել էին 335 միլիոն ֆունտ ստերլինգ:

Տրանսֆերներ իրականացնող ամենաակտիվ ակումբներն են «Մանչեսթեր Յունայթեդը» (83 միլիոն ֆունտ ստերլինգ), «Մանչեսթեր Սիթին» (44 միլիոն) եւ «Լիվերպուլը» (32,5 միլիոն):

Անգլիայի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 8-ին «Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ» հանդիպումով: Տրանսֆերային պատուհանը կփակվի սեպտեմբերի 1-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում