12:53  ,  4 օգոստոսի, 2015

Մատեուս. Կլոպը կարող է փոխարինել Գվարդիոլային

Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչը չէ, ես ավելի շատ հավանում եմ Մոուրինյոյին, ասել է «Բավարիայի» նախկին ավագ Լոթար Մատեուսը:

«Մոուրինյոյի հետ աշխատած խաղացողներն ինձ պատմում էին, որ Ժոզե ամեն ինչ ասում է դեմքիդ: Գվարդիոլան կհեռանա «Բավարիայից»: Ես հարգում եմ նրան: Պեպը շատ տիտղոսներ է նվաճել, բայց նա պետք է ազնիվ լինի եւ հայտնի, թե ինչու չի կնքում նոր պայմանագիր: Ես կարծում եմ, որ գերմանացի մասնագետներից Գվարդիոլային կարող է փոխարինել Յուրգեն Կլոպը, օտարերկրացիներին՝ Մոուրինյոն եւ Անչելոտին: Սակայն քիչ հավանական է, որ Մոուրինյոն հեռանա «Չելսիից»: Մնում են Կլոպն ու Անչելոտին»,- Մատեուսի խոսքը մեջբերում է gazzetta.it-ը:

Գվարդիոլայի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2016թ. ամռանը: Սպասվում է, որ կատալոնացի մասնագետը կգլխավորի «Մանչեսթեր Սիթին»: Յուրգեն Կլոպը Դորտմունդի «Բորուսիայից» հեռանալուց հետո դադար է վերցրել, Կարլո Անչելոտին էլ «Ռեալը» լքելուց հետո հայտարարեց, որ ցանկանում է որոշ ժամանակ տրամադրել առողջական խնդիրներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում