09:03  ,  4 օգոստոսի, 2015

Եվրոպայի պատանեկան առաջնություն. Հայաստանը նվաճեց երկու ոսկե, մեկ արծաթե մեդալ

Շվեդիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը նվաճել է երկամարտի երկու ոսկե մեդալ: Մինչեւ 16 տարեկանների 56 կգ քաշային կարգում Արմեն Գրիգորյանը երկամարտի 211 կգ արդյունքով գրավել է առաջին տեղը՝ հետ թողնելով Հայաստանի եւս մեկ ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանին, որի արդյունքն է 204 կգ:

Մինչեւ 17 տարեկանների 50 կգ քաշային կարգում երկամարտի հաղթողի կոչումը նվաճել է Համլետ Մնացականյանը: Հայաստանի ներկայացուցիչը երկու վարժության արդյունքում, հավաքել է 189 կգ՝ լավագույն եռյակում առաջ անցնելով Ռումինիայի եւ Թուրքիայի ծանրորդներից: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս