11:46  ,  4 օգոստոսի, 2015

ՀՊՏՀ-ն ոչ ոքի է խաղացել Լիոնի համալսարանի թիմի հետ

Լեհաստանի Պոզնան քաղաքում ընթացող համալսարանական թիմերի ֆուտզալի Եվրոպայի հոբելյանական՝ 10-րդ առաջնությանը մասնակցող Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) թիմը մրցել է Ֆրասիայի Լիոն քաղաքի համալսարանի թիմի հետ: Պոզնանի Ադամ Միցկիեւիչի անվան համալսարանի մարզադահլիճում անցկացված խաղում գրանցվել է մարտական ոչ ոքի՝ 3:3: ՀՊՏՀ թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել Անդրանիկ Կարապետյանը, մեկ գնդակ  խփել է Հակոբ Դոքմանյանը:

ՀՊՏՀ թիմն ընդգրկված է E խմբում՝ Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտի «Տեխնիոն», Ֆրանսիայի Լիոն քաղաքի Կլաուդ Բեռնարդի անվան եւ Անգլիան ներկայացնող Բրունելի համալսարանների թիմերի հետ: Ընդհանուր առմամբ ներկայացված են 14 երկրների 22 թիմեր: Հայկական 16 հոգանոց պատվիրակությունը, որի կազմում են 12 մարզիկներ, թիմի գլխավոր մարզիչ Կարեն Միքայելյանը, թիմի բժիշկը եւ համալսարանի պռորեկտոր Սեւակ Խաչատրյանը, գլխավորում է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ, ՀՊՏՀ-ի ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների եւ քաղպաշտպանության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկածու Հովհաննես Գաբրիելյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս