00:41  ,  4 օգոստոսի, 2015

Ալենիչեւ. Եթե Մովսիսյանին հնարավորություն տաս, նա կխփի

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչեւը մեկնաբանել է Ռուսաստանի առաջնության երրորդ տուրում Կազանի «Ռուբինի» նկատմամբ տարած հաղթանակը:

«Շատ կարեւոր էր նվաճել երեք միավոր: Ես հասկանում եմ երկրպագուներին, որոնք ցանկանում են հաղթանակի հետ տեսնել նաեւ դիտարժան խաղ, որն այս անգամ չեղավ: Բայց ավելի կարեւոր էր հաղթանակը: «Ռուբինը» լավ թիմ է: Նրանք ցուցադրեցին Եվրոպայի լիգայի մակարդակ: Տղաները հասկանում էին, որ լինելու է ծանր հանդիպում:

Ես չէի ցանկանում փոխարինել Մովսիսյանին, երբ խաղադաշտ դուրս եկավ Զե Լուիշը: Եթե Յուրային հնարավորություն տաս, նա կխփի: Նա նաեւ վատ չի խաղում ստանդարտ դիրքերի ժամանակ: Մեզ բավարարում է մեր ունեցած կազմը»,- Ալենիչեւի խոսքը մեջբերում է Sport-express-ը:

Հիշեցնենք, որ «Սպարտակը» Յուրա Մովսիսյանի գոլի շնորհիվ հաղթել է 1:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում