00:12  ,  4 օգոստոսի, 2015

Յուրա Մովսիսյան. I'm happy

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Կազանի «Ռուբինի» նկատմամբ տարած հաղթանակից հետո խոստովանել է, որ այդ հաջողությունը երջանկացրել է իրեն:

Հայ ֆուտբոլիստի միակ գնդակը դարձյալ հաղթանակ պարգեւեց Դմիտրի Ալենիչեւի գլխավորած թիմին: Օգոստոսի 3-ին Մովսիսյանը նշում էր ծննդյան 28-րդ տարեդարձը:

«Ի՞նչ ասեմ խաղի մասին: I'm happy: Պետք է շարունակել նույն ոգով: Կձգտենք դրան»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է Championat-ը:

Ռուսաստանի առաջնության ընթացիկ առաջնությունում Մովսիսյանի գոլն արդեն երկրորդ անգամ է դառնում հաղթական: Անցած տուրում «Սպարտակը» 1:0 հաշվով հաղթել էր «Կրասնոդարին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում