23:12  ,  3 օգոստոսի, 2015

«Տորպեդոն» 5-րդ անգամ խաղաց ոչ ոքի եւ ցանկանում է գնել «Շիրակի» հարձակվողին

Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայի (Առաջին դիվիզիոն) 5-րդ տուրում Արմավիրի «Տորպեդոն» տանը ոչ ոքի է խաղացել «Տոսնոյի» հետ՝ 0:0: «Տորպեդոյի» կորիզը կազմում են Երեւանի «Ուլիսի» նախկին խաղացողները:

Վալերի Կարպինի գլխավորությամբ «Տորպեդոն» 5-րդ անընդմեջ հանդիպումն ավարտեց 0:0 հաշվով:

Արմավիրի «Տորպեդոյի» մեկնարկային կազմում էր կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը, որին 74-րդ րոպեին փոխարինել է Արմեն Համբարձումյանը:

Sportbox.ru-ի տվյալներով, «Տորպեդոն» հետաքրքրված է Գյումրիի «Շիրակի» կոտդիվուարցի հարձակվող Ժան-Ժակ Բուգուհիի ծառայություններով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում