23:43  ,  3 օգոստոսի, 2015

Պրոմես. Օզբիլիսը բարձրակարգ ֆուտբոլիստ է

Մոսկվայի «Սպարտակի» հոլանդացի կիսապաշտպան Կուինսի Պրոմեսը խոսել է իր ակումբակից, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի մասին:

«Արաս Օզբիլիսը լիարժեք տիրապետում է հոլանդերենի, եւ դա նվեր է ինձ համար: Նա երկար ժամանակ խաղացել է Հոլանդիայում դեռ պատանեկան տարիքից եւ հրաշալի հարմարվել է: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է»,- Պրոմեսի խոսքը մեջբերում է Sport-express-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Օզբիլիսը խաղադաշտ դեռ դուրս չի եկել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում