21:51  ,  3 օգոստոսի, 2015

Յուրա Մովսիսյանի գոլը դարձյալ հաղթանակ պարգեւեց «Սպարտակին»

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայի առաջնության երրորդ տուրում Մոսկվայի «Սպարտակն» ընդունեց Կազանի «Ռուբինին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ Միակ գնդակը 60-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը փոխարինվեց 66-րդ րոպեին։

Հայ հարձակվողը երկրորդ անգամ է աչքի ընկնում այս մրցաշրջանում, երկու դեպքում էլ նրա գոլը հաղթական է «Սպարտակի» խաղում։ Անցած տուրում Մովսիսյանը գրավել էր «Կրասնոդարի» դարպասը, Դմիտրի Ալենիչեւի թիմը հաղթել էր նվազագույն հաշվով։

«Սպարտակը» 7 միավորով չորրորդ տեղում է։ 

Ռուսաստանի առաջնություն, երրորդ տուր

«Սպարտակ» - «Ռուբին»՝ 1։0

Յուրա Մովսիսյան, 60

Հեռացում՝ Օլեգ Կուզմին («Ռուբին»), 86, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում