22:14  ,  3 օգոստոսի, 2015

«Ուրալի» նախագահ. Եթե Մանուչարյանին չտանջեին վնասվածքները, ապա մշտական տեղ կունենար մեկնարկային կազմում

Եկատերինբուրգի «Ուրալի» նախագահ Գրիգորի Իվանովը պատմել է ակումբի սելեկցիոն աշխատանքի եւ կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի մասին։

«Խաղացողների սելեկցիան ոչ մի րոպե չի ընդհատվում։ Առայժմ չենք տեսնում արժանի խաղացողի, ում կարող էինք վերցնել։ Ամբողջ աշխարհն է փնտրում հարձակվողների։ Էդգար Մանուչարյանը հրաշալի հարձակվող է։ Եթե նրան չտանջեին վնասվածքները, ապա մշտական տեղ կունենար մեկնարկային կազմում»,- Իվանովի խոսքը մեջբերում է championat-ը։

Հիշեցնենք, որ Մանուչարյանը խփել է «Ուրալի» միակ գնդակը «Մորդովիայի» հետ Ռուսաստանի առաջնության երրորդ տուրի խաղում, որն ավարտվեց 1։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում