21:17  ,  3 օգոստոսի, 2015

Վենգեր. «Արսենալը» չի փոխել խաղային փիլիսոփայությունը

Մենք մեր խաղային փիլիսոփայությունում փոփոխություններ չենք մտցրել, ասել է Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը՝ անդրադառնալով Անգլիայի Սուպերգավաթի խաղում երկրի չեմպիոն Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ 1։0 հաշվով տարած հաղթանակի մասին։

«Մենք լավ պաշտպանվում էինք։ Մեր խաղը հիմնված է միասնության, միահամուռ գործողությունների, լավ պաշտպանության եւ հարձակման վրա։ Ես կարծում եմ՝ մենք պաշտպանվում էինք, քանի որ իմ խաղացողները թեթեւ հոգեբանական ճնշման տակ էին։ Նրանք ավելի շատ մտածում էին «Չելսիի» նկատմամբ առավելությունն ու հաղթական հաշիվը պահելու մասին։ Մենք ընդունում ենք դա, բայց դա չի նշանակում, որ հրաժարվել ենք մեր խաղային փիլիսոփայությունից։ Պարզապես, մենք ցանկանում էինք այս խաղում հաղթանակ տանել եւ հպարտ եմ»,- Վենգերի խոսքը մեջբերում է «Արսենալի» կայքը։

Հիշեցնենք, որ «Արսենալը» երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Անգլիայի Սուպերգավաթը, իսկ թիմը Վենգերի գլխավորությամբ առաջին անգամ պարտության մատնեց Մոուրինյոյի ղեկավարած «Չելսիին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում