19:50  ,  3 օգոստոսի, 2015

Ռոնալդուն ու Բենզեման վնասվածքներ ունեն եւ բաց կթողնեն Audi Cup-ը

Մադրիդի «Ռեալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հրապարակել է թիմի կազմը, որը կմասնակցի Մյունխենում կայանալիք Audi Cup ընկերական մրցաշարին, հաղորդում է Արքայական թիմի կայքը։

24 ֆուտբոլիստների թվում չեն հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն եւ Քարիմ Բենզեման, որոնք վնասվածքներ ունեն։

Օգոստոսի 4-ին կիսաեզրափակիչում «Ռեալը» կմրցի Լոնդոնի «Տոտենհեմի» հետ։ Մյուս կիսաեզրափակիչ զույգը կազմել են «Բավարիան» ու իտալական «Միլանը»։

Եզրափակիչն ու երրորդ տեղի հանդիպումը տեղի կունենան օգոստոսի 5-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում