20:10  ,  3 օգոստոսի, 2015

Դավիթ Արշակյանի 12-րդ գոլը Լիտվայում

Լիտվայի առաջնության 21-րդ տուրում «Տրակայը» հյուրընկալվել է «Սուդուվային» եւ առավելության է հասել նվազագույն հաշվով։

Միակ գնդակը 40-րդ րոպեին գեղեցիկ հարվածով խփել է 20-ամյա հարձակվող Դավիթ Արշակյանը։

Երեւանի «Միկայի» նախկին խաղացողը Լիտվայի ընթացիկ առաջնությունում խփեց իր 12-րդ գոլը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս