18:12  ,  3 օգոստոսի, 2015

Պաշտոնական. Ռոմերոն՝ Համբարձումյանի, Դաշյանի եւ Միրանյանի թիմակից

Մակեդոնական «Վարդարը» հայտարարել է 25-ամյա մեքսիկացի հարձակվող Սեսար Ռոմերոյի հետ պայմանագիր կնքելու մասին։ Ռոմերոյի պայմանագիրը Երեւանի «Փյունիկի» հետ ավարտվել էր եւ չէր երկարաձգվել։

«Ուրախ եմ, որ տեղափոխվել եմ «Վարդար», որը հավակնություններով ակումբ է։ Անցած մրցաշրջանում դարձա Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուն, այժմ ցանկանում եմ Մակեդոնիայում հաղթել ռմբարկուների մցավազքում, նվաճել տիտղոսներ»,- Ռոմերոյի խոսքը մեջբերում է «Վարդարի» կայքը։

Անցած մրցաշրջանում Ռոմերոն եւ Գյումրիի «Շիրակի» հարձակվող Ժան-Ժակ Բուգուհին 21-ական գոլով կիսել էին լավագույն ռմբարկուի մրցանակը։

Հիշեցնենք, որ «Վարդարի» կազմում են հանդես գալիս Հովհաննես Համբարձումյանը, Արտակ Դաշյանը եւ Արթուր Միրանյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում