17:44  ,  3 օգոստոսի, 2015

Ռուսլան Կորյանը՝ գոլի հեղինակ

Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայի (Առաջին դիվիզիոն) 5-րդ տուրում Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիան» տանը ոչ ոքի է խաղացել Կալինինգրադի «Բալթիկայի» հետ՝ 2։2։

Դաշտի տերերի երկրորդ գնդակը 27-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը, որն անցկացրել է ամբողջ հանդիպումը։

«Բալթիկայի» մեկնարկային կազմում էր հայ կիսապաշտպան Իշխան Գելոյանը, որը եւս անցկացրեց ամբողջ հանդիպումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս