16:53  ,  3 օգոստոսի, 2015

Մրցավարն ինքնապաշտպանության համար էլեկտրաշոկեր է կիրառել

Պսկովի մարզի առաջնության «Շելոն» - «Չայկա» ֆուտբոլային հանդիպման գլխավոր մրցավարը ստիպված է եղել ինքնապաշտպանության համար կիրառել էլեկտրաշոկեր։ 2։2 հաշվի ժամանակ մրցավարի վիճահարույց որոշումների պատճառով վիճաբանություն է սկսվել։

Բախման ընթացքում մրցավարին չի օգնել նաեւ էլեկտրաշոկերը։ Նա հարված է ստացել գլխին եւ կորցրել է գիտակցությունը, հաղորդում է tv100-ը։ Այժմ մրցավարը գտնվում է հիվանդանոցում, առողջությանը վտանգ չի սպառնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում