16:06  ,  3 օգոստոսի, 2015

Պլատինին մտադիր է ԱԱ եզրափակիչ փուլի մասնակիցների թիվը հասցնել 40-ի

ՈւԵՖԱ-ի նախագահ, ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու Միշել Պլատինի մտադիր է ընտրական ծրագրում ներառել աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակիցների թիվը 32-ից մինչեւ 40 ավելացնելը, հաղորդում է AS-ը։

Եվս մեկ նորամուծություն կարող է դառնալ սպիտակ քարտը՝ տասը րոպեով հեռացումը։ Պլատինին նաեւ մտադիր է արգելել մինչեւ 18 տարեկան ֆուտբոլիստների տրանսֆերները։

Հիշեցնենք, որ Պլատինիի նախաձեռնությամբ, 2016թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլօում հանդես կգա 24 հավաքական։ Նախկինում հանդես էին գալիս 16 թիմեր։

ՖԻՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրությունը 2016թ. փետրվարի 26-ին է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում