01:00  ,  3 օգոստոսի, 2015

«Բարսելոնան» առանց Մեսիի եւ Նեյմարի պարտվեց «Ֆիորենտինային»

International Champions Cup ընկերական մրցաշարի խաղում «Բարսելոնան» մրցեց իտալական «Ֆիորենտինայի» հետ եւ պարտություն կրեց 1:2 հաշվով: Ֆլորենցիայում կայացած հանդիպման մեկնարկում դուբլի հեղինակ դարձավ Ֆեդերիկո Բերնարդեսկին, որն աչքի ընկավ 4-րդ եւ 12-րդ րոպեներին: Կատալոնական թիմի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը 17-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն խուսափել պարտությունից Լուիս Էնրիկեի թիմին չհաջողվեց:

«Բարսելոնայի» կազմում բացակայում էին առաջատարներ Լիոնել Մեսին ու Նեյմարը:

Կատալոնական թիմը երրորդ հանդիպումն անընդմեջ պարտություն կրեց:

International Champions Cup

«Ֆիորենտինա» - «Բարսելոնա»՝ 2:1

Ֆեդերիկո Բերնարդեսկի, 4, 12 – Լուիս Սուարես, 17

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս