23:30  ,  2 օգոստոսի, 2015

Սերժ Սարգսյանը Համահայկական խաղերը հայտարարեց բացված

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցացվ Համահայական 6-րդ ամառային մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Խաղերի ջահը վառեց օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը, Խաղերը բացված հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: 

Այս տարվա Խաղերը նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ աննախադեպ են: 6352 մասնակից ունի այս տարվա Խաղերը: Նախկին տասը մարզաձեւին` ֆուտբոլ, ֆուտզալ, բասկետբոլ, վոլեյբոլ, աթլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինտոն, լող, ավելացել է եւս յոթը՝ լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ եւ հրաձգություն:

Ստեփանակերտում կանցկացվեն ֆուտբոլի եւ վոլեյբոլիԳյումրիումԱբովյանում ` ֆուտբոլիՎանաձորումհանդբոլի, Արտաշատումաթլետիկայի մրցումներ: Հեծանվասպորտի վազքուղին ընտրվել է Երեւան - Էջմիածին մայրուղին:

Խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 13-ին:

Ֆոտո՝ Շուշանիկ Հակոբյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում