22:32  ,  2 օգոստոսի, 2015

Ռոնալդուն կղզի է նվիրել իր գործակալին

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր գործակալ Ժորժե Մենդեշի ամուսնության կապակցությամբ նորապսակներին նվիրել է կղզի, հաղորդում է Move Notícias-ը:

Ոչ պաշտոնական տվյալներով, կղզին հունական է եւ գտնվում է Էգեյան ծովում: Հունաստանը մեկ տասնյակից ավելի կղզիներ է հանել վաճառքի՝ 3 միլիոնից մինչեւ 50 միլիոն եվրո գնով:

Մենդեշը Պորտուում ամուսնացել է Սանդրա Բարբոսայի հետ: Նրանք տասը տարի ապրում են միասին, միայն հիմա որոշել են պսակադրվել:

Պսակադրությանը ներկա են եղել նաեւ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, Արքայական թիմի խաղացողներ Պեպեն, Խամես Ռոդրիգեսը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում