21:36  ,  2 օգոստոսի, 2015

Մոուրինյոն չի շնորհավորել Վենգերին, մեդալն էլ նետել է տրիբունա (ֆոտո)

Անգլիայի Սուպերգավաթի խաղում «Արսենալին» 0:1 հաշվով պարտվելուց հետո «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շնորհավորել է հաղթանակած թիմի խաղացողներին, սակայն անտեսել է «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին, հանդերձարան գնալուց էլ մեդալը նետել տրիբունա, հաղորդում է dailymail-ը: Մեդալը բաժին է հասել մի երեխայի:

Արսեն Վենգերի գլխավորությամբ «Արսենալն» առաջին անգամ հաղթանակ տարած Ժոզե Մոուրինյոյի ղեկավարած «Չելսիի» նկատմամբ: Նախորդ 13 հանդիպումներում կամ հաղթել էր «Չելսին» կամ գրանցվել էր ոչ ոքի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում