20:14  ,  2 օգոստոսի, 2015

Սուրեն Չախալյան. «Ուլիսի» առջեւ դրված է թիմ ստեղծելու խնդիր

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջին տուրում Երեւանի «Արարատին» 0:2 հաշվով պարտվելուց հետո Երեւանի «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյան ամփոփել է խաղը եւ պատմել թիմի խնդիրների մասին:

«Մեր առջեւ դրված է թիմ ստեղծելու խնդիրը: Թիմն այսօր խաղաց այնքան, ինչքան պատրաստ էր: Կարող էինք այս խաղով եւ չպարտվել, առաջին խաղակեսում կարողացանք ստեղծել գոլային պահեր: Ֆուտբոլում կա չգրված օրենք՝ չես խփում, քեզ են խփում: Մենք ունենք ինը ֆուտբոլիստներ, որոնց գալու ժամկետների մասին հստակ բան ասել չեմ կարող: Աշխատանքային մեթոդիկան մեզ մոտ չի փոխվել: Պետք է ստեղծենք թիմ:

Մեր առջեւ դրված չէ լավագույն եռյակ մտնելու խնդիրը, այժմ մենք պետք է թիմ ձեւավորենք, միայն հետագայում մեր առջեւ դնենք այդ նպատակը»,- նշել է Սուրեն Չախալյանը:

Հիշեցնենք, որ «Ուլիսի» անցած տարվա կազմի մեծ մասը համալրել է Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայում հանդես եկող Արմավիրի «Տորպեդոն»:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Շուշանիկ Հակոբյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում