20:03  ,  2 օգոստոսի, 2015

Էդգար Մանուչարյանի գոլը չօգնեց «Ուրալին» հաղթել

Ռուսաստանի առաջնության երրորդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» հյուրընկալվեց Սարանսկի «Մորդովիային» եւ չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը: 41-րդ րոպեին աչքի ընկավ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը: Նա փոխարինվեց 69-րդ րոպեին:

Ավելացված առաջին րոպեին դաշտի տերերը կարողացան խփել պատասխան գնդակը եւ խուսափել պարտությունից՝ 1:1:

«Ուրալը» 4 միավորով 7-րդ տեղում է: «Մորդովիան» ունի 2 միավոր եւ 11-րդն է:

Ռուսաստանի առաջնություն, երրորդ տուր

«Մորդովիա» - «Ուրալ»՝ 1:1

Եվգենի Լուցենկո, 90+1 - Էդգար Մանուչարյան, 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում