19:53  ,  2 օգոստոսի, 2015

«Արսենալն»՝ Անգլիայի սուպերգավաթակիր

Լոնդոնի «Արսենալը» նվաճեց Անգլիայի սուպերգավաթը՝ «Ուեմբլի» ստադիոնում առավելության հասնելով Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ՝ 1:0: Միակ գնդակը Թեո Ուոլքոտի փոխանցումից հետո խփեց Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը:

Արսեն Վենգերի գլխավորությամբ «Արսենալն» առաջին անգամ հաղթանակ տարած Ժոզե Մոուրինյոյի ղեկավարած «Չելսիի» նկատմամբ: Նախորդ 13 հանդիպումներում կամ հաղթել էր «Չելսին» կամ գրանցվել էր ոչ ոքի:

«Արսենալի» դարպասը պաշտպանում է «Չելսիի» նախկին դարպասապահ Պետր Չեխը:

Անգլիայի Սուպերգավաթ

«Արսենալ» - «Չելսի»՝ 1:0

Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն, 24

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում