18:08  ,  2 օգոստոսի, 2015

Հայաստանը եզրափակիչ փուլում է

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, 3x3 բասկետբոլի Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը 13:10 հաշվով պարտության է մատնել հունգարացիներին եւ դուրս է եկել կիսաեզրափակիչ:

Լավագույն հնգյակը ապահովեց տեղը Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում, որը տեղի կունենա օգոստոսի 22-ից 23-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, հայտնում են ՀԲՖ-ից:

Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 16 հավաքական:

Ֆոտո՝ ՀԲՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում