15:02  ,  2 օգոստոսի, 2015

Բաքու. Մարգարիտա Գասպարյանը նվաճեց WTA առաջին տիտղոսը

20-ամյա ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը նվաճել է առաջին տիտղոսը WTA շարքի մրցաշարերում: Բաքվի գավաթի խաղարկության եզրափակիչում մոսկվացի մարզուհին մրցել է ռումինացի Պատրիցիա-Մարիա Տիգի հետ եւ առավելության է հասել երեք սեթում: 2 ժամ 30 րոպե տեւած մրցախաղն ավարտվել է 6:3, 5:7, 6:0 հաշվով:

Մարգարիտա Գասպարյանը Ալեքսանդրա Պանովայի հետ կպայքարի նաեւ զուգախաղի հաղթողի կոչման համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում