14:34  ,  2 օգոստոսի, 2015

Յուրա Մովսիսյանը 28 տարեկան է (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը օգոստոսի 2-ին նշում է ծննդյան 28-րդ տարեդարձը: Ռուսական ակումբն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այդ կապակցությամբ շնորհավորել է հայ ֆուտբոլիստին: Ռուսաստանի առաջնության երրորդ տուրի հանդիպումը «Սպարտակը» կանցկացնի օգոստոսի 3-ին՝ ընդունելով Կազանի «Ռուբինին»: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Յուրա Մովսիսյանը կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ ամերիկյան «Փասադենա Լանսերսում», «Կանզաս Սիթի Ուիզարդսում», «Ռեալ Սոլթ Լեյքում», դանիական «Ռանդերսում», ռուսական «Կրասնոդարում», «Սպարտակում» է 2013-ից: Յուրա Մովսիսյանը 2010-ից հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում