00:48  ,  2 օգոստոսի, 2015

Այսպիսի գոլ լեգենդար Բուֆոնը բաց չէր թողել

Թուրինի «Յուվենտուսն» ընկերական խաղում 0:2 հաշվով պարտություն է կրել «Մարսելից»: Ֆրանսիական ակումբի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը, որը հայտավորված չի եղել այս խաղին: Ռոմեն Ալեսանդրինին տպավորիչ հարվածով բացել է հանդիպման հաշիվը: «Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն անկարող է եղել կանխել գոլը:

Ընկերական հանդիպում

«Մարսել» - «Յուվենտուս»՝ 2:0

Ալեսանդրինի, 35, Բարադա, 84 

Հեռացում՝ Լիխշտայներ («Յուվենտուս»), 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում