21:48  ,  1 օգոստոսի, 2015

Հենրիխ Մխիթարյան. Ոչ ոք ինձ չի երաշխավորել տեղը մեկնարկային կազմում

Թոմաս Տուխելի գալուց հետո փոփոխությունները շատ չեն, սակայն որոշ տարբերություններ կան մեր ցուցադրած ֆուտբոլում եւ մարզումներում, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Ես խաղում եմ այն դիրքում, որն ասում է գլխավոր մարզիչը: Ոչ ոք ինձ չի երաշխավորել տեղը մեկնարկային կազմում: Դրա համար անհրաժեշտ է աշխատել եւ միայն աշխատել: Նախկինի նման սխալներիցս հետո շատ ապրումներ չեմ ունենում: Հիմա ես գիտեմ, որ պետք է արագ մոռանալ սխալը եւ կենտրոնանալ հերթական խաղի վրա: Ոչ ոք քեզ ժամանակ չի տա»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է spox-ը:

Օգոստոսի 1-ին կայացած «Բորուսիա» - «Բետիս» ստուգողական խաղում Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չի եղել: Դորտմունդյան թիմը հաղթել է Ռամոսի եւ Կիրխի գոլերի շնորհիվ՝ 2:0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում