20:49  ,  1 օգոստոսի, 2015

Հեբերի դուբլը հաղթանակ պարգեւեց «Ալաշկերտին» «Փյունիկի» նկատմամբ

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկային տուրում չեմպիոն «Փյունիկն» ընդունեց «Ալաշկերտին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով:

Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց «Փյունիկի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:

10 րոպե անց «Ալաշկերտը» 23-ամյա բրազիլացի հարձակվող Հեբերի գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը: 82-րդ րոպեին նույն Հեբերը գերազանց իրացրեց տուգանային հարվածը եւ հաղթանակ պարգեւեց «Ալաշկերտին»

Օրվա առաջին հանդիպումը «Բանանցն» ու «Միկան» ավարտել էին ոչ ոքի՝ 1:1:

Հայաստանի առաջնություն, առաջին տուր

«Փյունիկ» - «Ալաշկերտ»՝ 1:2

Վարազդատ Հարոյան, 12 – Հեբեր, 22, 82

 «Բանանց» - «Միկա»՝ 1:1

Ջոն Ջերեմիա, 90+2 - Թայմուրազ Տոբոեւ, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում