20:26  ,  1 օգոստոսի, 2015

Համբուրգ. Ռաֆայել Նադալը եզրափակիչում է

Ռաֆայել Նադալը դուրս է եկել թենիսի Համբուրգի մրցաշարի եզրափակիչ: Իսպանացի թենիսիստը կիսաեզրափակիչում ոչ մի շանս չի տվել իտալացի Անդրեաս Սեպիին՝ առավելության հասնելով 6:1, 6:2 հաշվով:

Տիտղոսի համար Ռաֆայել Նադալը կհանդիպի իտալացի Ֆաբիո Ֆոնյինիի հետ, որը 6:2, 7:6 հաշվով պարտության է մատնել ֆրանսիացի Լուկաս Պույեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում