Դորտմունդի «Բորուսիան» ստուգողական հանդիպում է անցկացրել իսպանական «Բետիսի» հետ: Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթանակ է տարել 2:0 հաշվով:
Հանդիպման հաշիվը 36-րդ րոպեին բացել է 29-ամյա կոլումբացի հարձակվող Ադրիան Ռամոսը:
85-րդ րոպեին 32-ամյա գերմանացի կիսապաշտպան Օլիվեր Կիրխը կրկնապատկել է դորտմունդցիների առավելությունը՝ 2:0:
Հայաստանի հավաքականի եւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր խաղին:
Ընկերական հանդիպում
«Բորուսիա Դ.» - «Բետիս»՝ 2:0
Ադրիան Ռամոս, 36, Օլիվեր Կիրխ, 85
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում