17:26  ,  1 օգոստոսի, 2015

Կոկեն խփել է անկյունայինից, «Աթլետիկոն» հաղթանակ է տարել

Մադրիդի «Աթլետիկոն» ընկերական հանդիպում է անցկացրել ճապոնական «Սագան Տոսու» թիմի հետ եւ հաղթել է հետխաղյա 11 մետրանոցներով՝ 4:1: Հիմնական ժամանակն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1: Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացել է մադրիդյան թիմի խաղացող Կոկեն, որն աչքի է ընկել անկյունայինից կատարած հարվածով: Հանդիպման ավարտից յոթ րոպե առաջ Տամուրան վերականգնել է հավասարությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում