16:07  ,  1 օգոստոսի, 2015

Չիրո Իմոբիլեն քթի կոտրվածք է ստացել

Դորտմունդի «Բորուսիայից» իսպանական «Սեւիլիա» տեղափոխված Չիրո Իմոբիլեն քթի կոտրվածք է ստացել անգլիական «Ուոթֆորդի» հետ ընկերական խաղում եւ շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար:

«Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ՝ քաջալերման խոսքերի համար: Ամեն ինչ կարգին է: Քթի կոտրվածք եմ ստացել, բայց այլ վնասվածքներից հաջողվել է խուսափել»,- Ֆեյսբուքում գրել է Իտալիայի հավաքականի հարձակվողը:

«Սեւիլիան» այդ խաղում հաղթել էր 1:0 հաշվով: Թիմը պատրաստվում է «Բարսելոնայի» հետ Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում