15:32  ,  1 օգոստոսի, 2015

Վան Գալը դեմ չէ Դե Խեայի տեղափոխությանը «Ռեալ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը որոշել է չխոչընդոտել Իսպանիայի հավաքականի 24-ամյա դարպասապահ Դավիդ Դե Խեայի տեղափոխությանը Մադրիդի «Ռեալ», գրում է իսպանական AS-ը:

Հոլանդացի մասնագետը չի ցանկանում Դե Խեայի կամքին հակառակ նրան պահել թիմում եւ ակումբի ղեկավարությանը խնդրել է վերսկսել բանակցություններն Արքայական ակումբի հետ: Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերներով զբաղվող փոխնախագահ Էդ Վուդվորդը դեմ է Դե Խեայի վաճառքին:

Անգլիական ակումբը մտադիր էր Դե  Խեային բաց թողնել «Ռեալ» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսին ձեռք բերելու դեպքում, սակայն իսպանական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը բավարարել է Ռամոսի ֆինանսական պահանջները, եւ ֆուտբոլիստը կշարունակի կարիերան Մադրիդում:

Բացի այդ, «Մանչեսթեր Յունայթեդն» անվճար ձեռք է բերել Արգենտինայի հավաքականի դարպասապահ Սերխիո Ռոմերոյին եւ կարող է հանգիստ լինել դարպասապահի դիրքի համար: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում